Ռուսաստանի Բրյանսկի մարզում երկաթուղային պայթյունի հետեւանքով գնացքը դուրս է եկել ռելսերից,- հայտնում է «BBC»-ի ռուսալեզու բյուրոն։
Տեղի իշխանությունները պնդում են, որ երկաթգիծը ականապատված է եղել։ Նրանց տվյալներով՝ պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Ռուսական երկաթուղիների տվյալներով՝ ընդհանուր առմամբ 20 վագոն դուրս է եկել ռելսերից։
Լրատվամիջոցները գրում են, որ գնացքը վտանգավոր քիմիական նյութեր էր տեղափոխում։
Բացի այդ, «Telegram» ալիքները հայտնում են, որ տեղում հրշեջները հովացնում են ռելսերի և վագոնների վրա թափված նյութը։
Բրյանսկի մարզում երկաթուղու պայթյունի հետևանքով բելառուսական բեռնատար գնացքը ռելսերից դուրս էր եկել նաև մայիսի 1-ին։
0Comments