ՌԴ ՊՆ-ն շարունակում է մոբիլիզացիան

Մանրամասներ
ա

Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանները, հենվելով ուկրաինական և ռուսական կողմի որոշ հաղորդագրությունների վրա, ենթադրում են, որ ՌԴ ՊՆ-ն շարունակում է մոբիլիզացիան կամավորական միավորումների ձևավորման քողի տակ։

«Ռուս զինվորական պաշտոնյաները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն թաքնված մոբիլիզացիան կարճաժամկետ հեռանկարում, իսկ երկարաժամկետ հեռանկարում նրանք կիրականացնեն կրիպտոմոբիլիզացիա, օրինակ, կամավորական ստորաբաժանումների ձևավորման տեսքով», – գրում է ISW-ն:

Միևնույն ժամանակ, ինչպես գրում են վերլուծաբանները, մոբիլիզացվածների համար, ովքեր դեռևս թիկունքում են, ռուսական բանակը չի կարողանում ապահովել տեխնիկա, վարժանքներ, նույնիսկ երբեմն՝ սնունդ։

Նույն պահեստազորայինները, որոնք արդեն հասցվել են ռազմաճակատ, երբեմն, ըստ ISW-ի, ակնհայտորեն օգտագործվում են ոչ ռացիոնալ կերպով: Օրինակ, նրանց նետել են Ուգլեդարի և Բախմուտի ուղղությամբ հարձակումների, սակայն այդ ստորաբաժանումները կրել են մեծ կորուստներ, մինչդեռ հարձակման արդյունքները չափազանց համեստ էին։

Նշենք, որ չնայած Պուտինը եւ Շոյգուն հայտարարել են, թե մոբիլիզացիան ավարտվել է, սակայն Պուտինը չի շտապում հրամանագիր ստորագրել։ Ռուսական բանակի կորուստները վերջին օրերին գրեթե կրկնապատկվել են, ինչն էլ ստիպում է շարունակել քողարկված մոբիլիզացիան։