Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը չեղյալ է հայտարարում Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը: Փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական իրավական ինտերնետային պորտալում։
Այս պայմանագիրը ստորագրվել է 1990-ին: Դրանով սահմանվել են մարտական տանկերի, զրահատեխնիկայի, հրետանու, հարվածային ուղղաթիռների և մարտական ինքնաթիռների քանակի քվոտաներ։
Ռուսաստանը իր մասնակցությունը դադարեցրել է 2007 թվականի հուլիսին այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն հրաժարվել է վավերացնել պայմանագրի նորացված տարբերակը:2023 թվականի մայիսի 10-ին Վլադիմիր Պուտինը օրինագիծ է ներկայացրել ԵՍԶՈՒ պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար։ Կից բացատրական գրության մեջ նշվում է, որ պայմանագիրը «մեծ մասամբ հնացած է և կորցրել է իրականության հետ կապը», այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով։
Մայիսի 16-ին այն ընդունվել է Պետդումայի պատգամավորների կողմից, մայիսի 24-ին հաստատվել է Դաշնության խորհրդում։
Պուտինը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը
Մանրամասներ
0Comments