Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պյատիգորսկում հանդիպել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։
Մայիսի 20-ին Պուտինը մտադիր է հանդիպել Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի (ՀԴՕԿ) տարածաշրջանների այլ ղեկավարների հետ, հավելել է Պեսկովը։
Պուտինը Պյատիգորսկ է ժամանել մայիսի 19-ին, որտեղ անցկացրել է ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստը։
«Հանդիպումից հետո Պուտինը ևս մեկ օր կմնա տարածաշրջանում»,- ասել է նախագահի խոսնակը։
0Comments