Պատերազմը մտնում է Ռուսաստան. Ռուսները սկսել են իրենց տարածքում պաշտպանական կառույցներ ստեղծել

Մանրամասներ
ա

Ռուսաստանը սկսել է ընդլայնել իր պաշտպանական դիրքերը Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով և Բելգորոդի շրջանի խորքում, ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության ամենօրյա ամփոփագրում: Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 6-ին, Բելգորոդի նահանգապետը հայտարարել է տարածաշրջանում «ինքնապաշտպանության ստորաբաժանումներ» ստեղծելու մասին։

Առնվազն 2022 թվականի ապրիլից Բելգորոդում խրամատների մասին հաղորդումներ կան, բայց այժմ ի հայտ եկած նախագծերը, հավանաբար, ավելի բարդ համակարգեր են, որոնք նախատեսված են մեքենայացված հարձակումը հետ մղելու համար, ասվում է հետախուզության զեկույցում:

«Շատ հավանական է, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են հայրենասիրական զգացմունքներ արթնացնել՝ ռուսական տարածքում պաշտպանական կառույցներ ստեղծելով։ Սա, հավանաբար, իշխանությունների մի մասին անկեղծ համոզմունքի ցուցիչ է, որ ուկրաինական ուժերի ներխուժման իրական վտանգ կա Ռուսաստանի տարածք», ասվում է հաղորդագրության մեջ։