Մենք վճռական ենք կարգավորելու հարաբերությունները Վրաստանի հետ․ Լավրով

Մանրամասներ
լավրով

Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորել այնքանով, որքանով պատրաստ է Վրաստանը. Այս մասին տարեվերջին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք վճռական ենք կարգավորելու ռուս-վրացական հարաբերությունները հենց այնքանով, որքանով Թբիլիսին պատրաստ է դրան», նշել է նա։

Լավրովը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել Վրաստանի ներքին գործերին։