Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել զինյալների չորս բացահայտված հենակետերին, որոնք լքել են ալ-Թանֆ գոտին և թաքնվել Սիրիայի Ալ-Բիշրի լեռնաշղթայի շրջաններում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Իգնասյուկը։
«Սիրիայում զինված ուժերի հրամանատարությունը շարունակում է հետախուզական և որոնողական գործողություններ իրականացնել Դեյր էզ-Զոր նահանգի լեռնանապատային շրջաններում», - հավելել է նա, տեղեկացնում է «Իզվեստիան»:
0Comments