Այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հանձնեց պատանդների ցուցակը, որոնց նախատեսում է ազատել այսօր, Իսրայելը հայտարարեց, որ հրադադարն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով ժամը 11:15-ին, հաղորդում է Times of Israel-ը:
Զինադադարի առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել այսօր առավոտյան ժամը 8:30-ին, սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը ուշացրել է ցուցակի տրամադրումը, որում առաջին փուլում ներառված է երեք կին պատանդ:
Նրանք պետք է ազատ արձակվեն այսօր կեսօրին:
Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու ժամվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածի տարածքներին։ Պաղեստինը հայտնել է առնվազն 8 զոհվածի մասին։
0Comments