Թուրքիան հասկանում է Ադրբեջանի անհանգստությունը՝ կապված Հայաստանի հետ. Ֆիդանը՝ Բաքվում

Մանրամասներ
ֆիդան

 

Թուրքիան հասկանում է Ադրբեջանի անհանգստությունը՝ կապված Հայաստանի հետ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ֆիդանի խոսքով՝ «Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ միմյանց կողքին են եղել»։

Բայրամովն իր հերթին հայտնել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել է «տարածաշրջանային անվտանգության, սիրիական նոր իշխանություններին Թուրքիայի աջակցության հարցերը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Հաքան Ֆիդանի Ադրբեջան այցի մասին։ Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։