Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում հրատապ խորհրդակցություն է հրավիրել ռազմական ղեկավարության հետ։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայում Թել Ավիվի Կիրիայում անվտանգության գնահատում է անցկացնում պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի և նախարար Բենի Գանցի հետ միասին»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախկինում հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար (2016-2018) և նախկին արտգործնախարար (2009-2015) Ա. Լիբերմանը միացել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի զինյալների և Իսլամական ջիհադի ներխուժման առնչությամբ ստեղծված արտակարգ կառավարությանը։
0Comments