«Արդեն արձանագրվել են երեխաների՝ սովից մահվան դեպքեր». Էդմոն Մարուքյան

Մանրամասներ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է, որ Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ ապահովելու անգամ այն սկզբունքները, որոնք ձևավորել է միջազգային հանրության աչքի առաջ:

Ավելին, շուրջ 7 ամիս դադարեցրել է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան, շրջափակման մեջ է պահում Արցախի հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են երեխաների՝ սովից մահվան դեպքեր։

Ըստ նրա՝ այս քայլերով Ադրբեջանը դիմում է միջազգային քրեական հանցագործության:

Մարուքյանը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել միջազգային միջամտության տեսքով՝ դադարեցնելու այդ հանցագործությունները:

Էդմոն Մարուքյան