Սերոբ Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին և ՌԴ այլ պաշտոնյաների

Մանրամասներ
Սերոբ Գասպարյան

Սերոբ Գասպարյանի գործով փաստաբանները դիմել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ 

«Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։

Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ»,-ասված է դիմումի մեջ:

Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանն իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով ենթարկվում է քրեական հետապնդման, ընտրված է խափանման միջոց կալանավորումը։