Ցամաքային գործողության պատրաստվելով՝ Իսրայելն ընդլայնում է հարվածները Լիբանանի ողջ տարածքում

Մանրամասներ
իսրայել

Իսրայելն ընդլայնում է հարվածները Լիբանանի ողջ տարածքում: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը` X-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ հարվածները, այդ թվում, հասցվելու են հրթիռներով պահեստներին և հրամանատարական կազմին։ 

Փորձագետները նշում են, որ Իսրայելը պատրաստվում է Լիբանանում ցամաքային գործողության: 

Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն էլ  Իսրայելի ավիացիայի զանգվածային ռմբակոծությունների պատճառով իրենց հերթին չեն կարողանում տարհանվել անվտանգ շրջաններ։ Այդ մասին հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով Իսրայելի հետ սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Մաժդալ Սելոմ բնակավայրի բնակիչներին։  

Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ իսրայելական բանակը հարվածներ է հասցնում ճանապարհներին և տներին, դրանք առավոտից չեն դադարում: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ գյուղից հնարավոր չէ դուրս գալ։ Նա ընդգծել է, որ նման իրավիճակ է նկատվում նաև շրջակա այլ բնակավայրերում։