«Ապագա կա՛, կա՛ ապագա». Նիկոլ Փաշինյանը` ՄԱԿ-ում

Մանրամասներ
քպ

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Ապագայի գագաթնաժողով»-ին:

Ողջունելով ներկաներին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունի հանդես գալ «Ապագայի գագաթնաժողով»-ում, որովհետև ՀՀ վարչապետի ընթացիկ իր մանդատն ստացել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության կողմից որդեգրած «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո:
«Ես ուզում եմ «Ապագայի գագաթնաժողով»-ում հնչեցնել այդ համոզմունքը` Ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը:

Պետք է` որպես թեորեմ, առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ: Եկեք անենք դա»,- մասնավորապես նշել է վարչապետը: