Առաջնային խնդիրը շենքերը քանդելն է, որ մարդիկ չապրեն. Փաշինյան

Մանրամասներ
քպ

Առաջնային խնդիրը շենքերը քանդելն է, որովհետև մարդիկ շարունակում են այդ շենքերի մեջ ապրել, այդ շենքերի վիճակը վատանում է և դա ռիսկ է առաջացնում բոլորիս համար, որ մի օր այդ շենքում մի բան տեղի կունենա, Աստված չանի, կլինեն խնդիրներ, կլինեն տուժածներ, հետո բնական հարց կառաջանա, բա կառավարությունը ու՞ր էր նայում, մարզպետարան ուր էր նայում, փրկարար ծառայությունն ուր էր նայում:

Այսօր կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տավուշի ու Լոռու մարզերում հեղեղումների հետեւանքով վթարային դարձած շենքերի ճակատագրին: