Ադրբեջանը չի թաքցնում, որ ձգտում է ամբողջությամբ ոչնչացնել հայերին. The National Interest

Մանրամասներ
ալիև

The National Interest. COP29-ը կարող է միջազգային հանրության համար վերջին հնարավորությունը դառնալ նախագահ Իլհամ Ալիևին դատապարտելու և Արցախի բնակչության ամբողջական ոչնչացումը կանխելու համար։ 

Մեկ տարի առաջ ադրբեջանական զինված ուժերը դաժան ռազմական գործողություն սկսեցին Արցախում, որի արդյունքում մի քանի օրվա ընթացքում արտաքսվեցին 120.000 էթնիկ հայեր, որոնք հազարամյակներ շարունակ այդ տարածաշրջանը համարում էին իրենց տունը: Բացի մի քանի ձևական հայտարարություններից, միջազգային հանրությունը ոչինչ չի արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Այժմ յուրահատուկ հնարավորություն կա՝ փոխհատուցելու  մեղքը։ 

Մինչ Ադրբեջանը կօգտագործի կոնֆերանսը, որպեսզի փորձի բարելավել իր իմիջը և իրեն հռչակի որպես տարածաշրջանի առաջնորդ, իրավապաշտպան հանրությունը հնարավորություն է տեսնում վերջապես ուշադրություն հրավիրել ադրբեջանական վարչակարգի վրա, որը շարունակում է ագրեսիան Հայաստանի նկատմամբ և ծաղրը՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ 

Հողերի գրավումն անողոք էր։ Ադրբեջանական զորքերը ավերել են գյուղեր, խոշտանգել գերիներին, գլխատել հիվանդներին ու ծերերին։ Հրադադար հայտարարվեց, սակայն Ադրբեջանի դաժանությունը չէր դադարում։

Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազը, ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդականը, Genocide Watch կազմակերպությունը և Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես են եկել առանձին նախազգուշացումներով Ադրբեջանի գործողությունների ցեղասպան բնույթի վերաբերյալ: