Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին, Թերթի փոխանցմամբ՝ գրում է timesofisrael.com-ը:
Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել են, նրանց կոչ է արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար:
Մինչդեռ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածներից զոհերի թիվը հասել է 100-ի, կա 400 վիրավոր:
Զինվորականները հայտնել են, որ հայտնաբերել են «Հեզբոլլահ»-ի օպերատորներին, որոնք պատրաստվում էին հրթիռային հարձակումներ իրականացնել Իսրայելի վրա:
Իսրայելի ռազմաօդային ուժերը, ժամը 12:30-ի դրությամբ, տասնյակ կործանիչների միջոցով ավելի քան 300 հարված են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախներին:
0Comments