Իսրայելն առավոտից ավելի քան 80 ավիահարված է հասցրել Լիբանանի հարավին և արևելքին

Մանրամասներ
գազա

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները զանգվածային ռմբակոծություններ են իրականացրել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի առավոտից իրականացվել է ավելի քան 80 ավիահարված, հայտնում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը։

«Առավոտյան ժամը 6:30-ից (Երևանի ժամանակով 7:30) ավելի քան 80 ավիահարվածներ են հասցվել Լիբանանի հարավում՝ Նաբաթիե շրջանում գտնվող բնակավայրերին»,- գրում է գործակալությունը։

Միաժամանակ, ըստ գործակալության, զանգվածային ռմբակոծության են ենթարկվել արևելյան Լիբանանի Բեքաա և Հերմել շրջանների յոթ բնակավայրեր։

Կիրակի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել էր իսրայելական բանակի դեմ ինը ռազմական գործողությունների մասին: Ընդհանուր առմամբ, Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել էր ավելի քան 150 հրթիռ: