Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի երեք բարձրաստիճան ներկայացուցչի է չեզոքացրել

Մանրամասներ
Իսրայելի բանակ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երեք բարձրաստիճան անդամի է չեզոքացրել, որոնք մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային բնակավայրերի վրա հարձակմանը։

«Գործողությունների ընթացքում ոչնչացվել են Մաջդի Ակիլանը, որը Շատիի գումարտակի հրամանատարի տեղակալն էր և Նիր Օզի կիբուցի վրա հարձակումը ղեկավարողներից մեկը, Մամդուհ Մահանան, որը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման թունելային կազմավորման ավագ հրամանատարն էր, և Ահմեդ Սուիդանը, որը Շատիի գումարտակի վաշտի հրամանատարն էր, ներգրավված է եղել հոկտեմբերի 7-ին իսրայելցի խաղաղ բնակիչների առևանգմանն ու Գազայի հատված տեղափոխելուն»,– ասված է հաղորդագրությունում։