Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին. Նեթանյահուն հայտարարել է, որ «սա դեռ սկիզբն է»

Մանրամասներ
բեյրութ

Մենք սպառնալիքի չենք սպասում, մենք կանխարգելիչ գործողություններ ենք անում, և սա դեռ ամենը չէ, սա դեռ սկիզբն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ես խոստացել եմ, որ մենք կփոխենք անվտանգության հավասարակշռությունը, ուժերի հավասարակշռությունը երկրի հյուսիսում, և դա հենց այն է, ինչ մենք անում ենք։ Մեզ դժվար օրեր են սպասվում»,- նշեց նա։

Ըստ Today in Israel-ի, այս ֆոնին իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Բեյրութին, ինչի արդյունքում, ըստ տեղեկությունների, ոչնչացվել է «Հեզբոլլահի» հարավային ճակատի հրամանատարներից Ալի Քարքին։