Փաշինյանին նրբորեն տեղեկացնում են , որ իր որպես վարչապետ կարգվելու գինը դեռ փակված չէ. քաղաքագետ

Մանրամասներ
նիկոլ

«Տեսնես խորը ու համապարփակ Խաղաղասերը կհասկանա, թե արևմտյան ուլտրալիբերալ իսթեբլիշմենթը իրեն ինչ է նրբորեն ակնարկում «Վրաստանի նախագահի ձեռամբ»:

Անկախ նրանից, թե դա իրականում նախագահի օգտահաշիվն է, թե ոչ և կեղծ է թե ոչ այնուամենայնիվ կա այս թեմայի բորբոքման և այս ամենի շահառուն և խոսքն իրականում տուրիզմի մասին չէ, այլ թեմայի բացման և դրա ծավալման մասին»,- գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Առաջին հայացքից կարծես թե Վրաստանի նախագահը այսօր հազար ու մի ուրիշ դարդ ու ցավ պետք է ունենար, քան Լոռին ու Տավուշը պատմական Վրաստան համարելը այն էլ իր երկրում տեղ գտած հետընտրական պրոցեսներում:

Ակնարկը շատ սուր է և հասցեական հատկապես այն ազդարարողի ( իրական, թե կեղծ) քաղաքական պատկանելիության և մոդելավորման տեսանկյունից: Կրկնում եմ կեղծ, թե իրական messege նույնն է: Փաշինյանին նրբորեն տեղեկացնում են , որ իր որպես վարչապետ կարգվելու գինը դեռ փակված չէ և ինքնուրույնության կամ գործողությունների կիսահամաձայնեցման ռեժիմը շատ ճոխ հաճույք է, որն ինքն իրեն թույլ տալ չի կարող:

P.S. Պատահական ոչինչ չի լինում: Բարով մաշեք նոր Օվերտոնի Պատուհանը անխնա քննարկեք մինչև կադապտացնեն նրան ինչին ուզում են ադապտացնել»: