Տարածաշրջանում լարվածության սրման ողջ պատասխանատվությունը կրում է Իսրայելը․ Պեզեշքիան

Մանրամասներ
Պեզեշքիան

Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը։

«Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան։ Միայն նրանց վարքագծի վերանայումը, հրադադարի համաձայնությունը և տարածաշրջանում անմեղ մարդկանց սպանությունը կարող են ազդել, թե մենք ինչպես արձագանքենք և ինչ ուժով», - մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը:

Տարածաշրջանում լարվածության սրման ողջ պատասխանատվությունը Պեզեշքիանը դրել է Իսրայելի վրա, որը «չնայած [Թեհրանի] զսպվածությանը և որոշ երկրների խորհուրդներին, շարունակեց իր հանցագործությունները և ընդլայնեց իր ագրեսիայի շրջանակը»: