Ռուսաստանում մտավախություն ունեն, որ Իսրայելի ու Լիբանանի միջև հակամարտությունը կվերաճի լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին հայտնում է իրանական տելեգրամ ալիքը։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարարը Յոավ Գալանտը հայտնել է, որ ընդլայնում են հարվածները Լիբանանի ողջ տարածքում:: Նա նշել է, որ հարվածներ են հասցվելու հրթիռներով պահեստներին և հրամանատարական կազմին։
Փորձագետները նշում են, որ Իսրայելը պատրաստվում է Լիբանանում ցամաքային գործողության:
Իսրայելի կառավարությունը քիչ առաջ երկրում 7 օրով հատուկ դրություն է հայտարարել։
0Comments