Այսօր մի շարք գիտաշխատողներ բողոքիա ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց:
Նրանք պահանջում են՝ անվավեր ճանաչել 2018-ի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշումը:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018-ի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019-ի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:
Ըստ ԵՊՀ գիտաշխատողների՝ ընդունված որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այդ առիթով համալսարանում արդեն եղել են քննարկումներ, որոնց ընթացքում աշխատակիցները հայտնել են իրենց դիրքորոշումը և այսօր որոշել են բողոք-առաջարկությունով դիմել պատկան մարմիններին:
Գիտաշխատողներն իրենց դիմումը փոխանցել են կառավարության աշխատակիցներին: Գործադիրից հայտնել են, որ դիմումին կպատասխանեն 10 օրվա ընթացքում:
Նշենք նաև, որ ԵՊՀ 450 դասախոս աշխատանքից ազատման ծանուցում է ստացել, նրանց տեղեկացրել են, որ մարտի 31-ից ազատված են աշխատանքից:
0Comments