Xiaomi SU7 Ultra էլեկտրական սուպերսեդանը ռեկորդակիր է դարձել Շանհայի միջազգային վազքուղու վրա՝ գերազանցելով Porsche Taycan Turbo GT-ի սահմանած ռեկորդը։
Xiaomi SU7 Ultra-ն 5,5 կիլոմետրանոց շրջանն անցել է 2 րոպե 9,9 վայրկյանում, այս արդյունքը 1,3 վայրկյանով ավելի արագ էր, քան Taycan-ինը, որը ռեկորդակիր էր արտադրական մեքենաների շարքում անցյալ տարվա աշնանից, հայտնում է autopilot.ru-ն:
Բացի այդ, ուղիղ գծի վրա չինական մեքենան կարողացել է արագացնել մինչև 323 կմ/ժ արագություն, մինչդեռ գերմանական էլեկտրամեքենան հասել է ընդամենը 291 կմ/ժ արագության: Միևնույն ժամանակ, SU7 Ultra-ն շատ ավելի հզոր է, քան Taycan Turbo GT-ն. այն զարգացնում է 1548 ձիաուժ, իսկ գերմանական մոդելը՝ 1109 ձիաուժ:
Չինական սոցցանցերում Porsche-ի ներկայացուցիչներն արդեն շնորհավորել են Xiaomi-ին։
0Comments