«Ի վերայ Աջոյն եւ Սրբոյ Էջմիածնի Ամենայն Ազգն Հայոց կապեալ կան»:
Առաքել Դավրիժեցի
17-րդ դ., պատմիչ
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնն է այսօր նշում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Տաճարի հիմնադրման ավանդությունը մեզ փոխանցում է այն դրվագը երբ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորչին տեսիլք տեսավ, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմեց հայոց Տրդատ արքային: Հետագայում, հենց նրա հովանավորությամբ կառուցվեց Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվեց Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցեցին նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին:
Ի՞նչ է, ուրեմն, Եկեղեցին մեզ համար: Եկեղեցին, այո՛, Աստծո տունն է: Այն նաև մի վայր է, ուր գտնում ենք ինքներս մեզ, սկսում ճանաչել: Շատ փորձեր են կատարվել՝ Եկեղեցին ավերելու ու կործանելու, շատերն են փորձել ոչնչացնել Աստծո տունը երկրի վրա, որպեսզի այն փոխարինեն չարի ծուղակներով: Սակայն Եկեղեցին մշտապես կանգուն է մնացել՝ դառնալով հենարան իր զավակների համար: Սուրբ Գրքում էլ ասված է. «Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց եւ հիմքը դրեց ժայռի վրայ. եւ երբ հեղեղ բարձրացաւ, գետը զարկեց տանը եւ չկարողացաւ շարժել այն, որովհետեւ նրա հիմքը ժայռի վրայ էր հաստատուած» (Ղուկաս 6:48):
Մեր Եկեղեցին մեր տունն է, ինքնությունը: Պահպանենք այն և ավանդենք մեր սերունդներին, ինչպես և արել են մեր նախնիները՝ հարկ եղած դեպքում անգամ իրենց կյանքը չխնայելով՝ հանուն Եկեղեցու փրկության:
Էջ Միածինն ի Հօրէ
Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,
ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:
Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.
քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:
qahana.am
Ոչ թե Փաշինյանն է ստորագրել, այլ Քոչարյանը
Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում
Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում
Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին
Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...
Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի առյուծով նկարն իր հետ տարել էր քարոզարշավի
Փաշինյանի ընտանիքին պահել են «պադվալում» ու ստիպել, որ էդ մարդը ստորագրի
Շորժայի հատվածում ադրբեջանցիները հարձակվել են հայ զինծառայողների վրա
Այս տեսանյութը հանգիստ կարող եք ճպցնել Նիկոլի ճակատին
Տղամարդկությունից ա խոսում, բայց հետևից ճամպրուկներով պամպերսներա ման տալիս
Էս անասունները հերոս տղերքի մարմինները բերել են լցրել են սառնարան․ Բա սատանա չե՞ն սրանք
Դու հզոր տղա ես, դու պինդ տղա ես, էդ թուրքերի առաջ մի կուչ գա
Շուշիում ադրբեջանցիները Հենրիխ Մխիթարյանի առանձնատան տարածքից տեսանյութ են հրապարակել
Նիկոլի ծննդյան օրը մենք պետք է ցավակցենք զոհերի ընտանիքներին, երկրին, ազգին, հասարակությանը, էթնոսին
Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում
Հիմա ինչ, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսե՞նք
Սկյուռիկը թռավ, Նիկոլի ախռանիկն էլ վեր թռավ
18+․ Սյունիքում բախում է եղել. հայ սահմանապահները վրաններից հանել ու հետ են շպտել ազերիներն
Փաշինյանի որդուն՝ Աշոտիկին Ջաբրայիլից դուրս հանելու համար ոչնչացել է Իջևանի գունդը՝ 1200 հոգի
0Comments