Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելը ճիշտ է, ապա սա նշանակում է, որ այս պահին ՛՛Արցախի հերոս՛՛ բարձրագույն կոչում ունեցող հինգ անձինք` Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը և Արթուր Աղաբեկյանն ունեն մեղադրյալի կարգավիճակ, որոնք մեղադրվում են ենթադրյալ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար...
Իհարկե՛, այդ անձանցից յուրաքանչյուրի գործն առանձնահատուկ է և այդ մարդկանից յուրաքանչյուրն էլ ունի իր ուրույն կյանքն ու կենսագրությունը, այդուհանդերձ, սա մեր ժողովրդի պատմությունն է, և մենք պարտավոր ենք պատվով դուրս գալ այս իրավիճակից»:
0Comments