Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
«Մայր սրբության և առագաստ երանության, տաճար խնդության և քաղաք թագավորության, մարդկային ցեղի ճանապարհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:
Փրկչի համբարձումից 12 տարի անց հենց այս խոսքերով ողջունեց Սբ. Մարիամին Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան։
Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ գալով, այս անգամ Կույսին տվեց երկրից երկինք փոխման ավետիսը։
0Comments