Դեկտեմբերի 24
Տեր, Դու այստեղ ես, այնպես արա, որ զգանք Քո սքանչելի մոտիկությունը:
Այո, բայց չմոռանաք, որ առաջին Ողջույնը պետք է լինի այն ողջույնը, որ Մոգերը տվեցին Բեթղեհեմի քարայրի մեջ:
Ինձ տված ձեր առաջին ողջույնը թող չլինի երկնային հաղթանակի տիրացած Թագավորին ու Տիրոջը, այլ՝ երկրային փառքից զրկված ու խոնարհներին խառնված մեկին, ինչպես Մոգերը արեցին:
Ձեր խոնարհության առաջին ողջույնը տվեք Խոնարհին՝ Բեթղեհեմի Մանկանը. այս պետք է լինի ձեր առաջին ողջույնը:
Ապա ձեր հաջորդ քայլը թող լինի Ապաշխարանքի Պաշտամունքը: Իբրև երկրի մեղավորներից մեկը՝ Ինձ հետ կանգնեք Հորդանանի ջրերի մեջ, ուր Ես մկրտվում էի Հովհաննեսի ձեռքով. ուրեմն պետք է երկրպագեք Ինձ՝ իբրև Բարկամ ու Ծառա մեղավորների:
Հաճախ մտածեք Իմ մասին: Խոնարհություն, Ծառայություն, Պաշտամունք, Զոհաբերություն և Սրբացում. սրանք են պարզ աստիճանները Քրիստոնեական Կյանքի:
0Comments