ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն աջակցելու իր ծրագիրը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աղբյուրները։
«Պետդեպարտամենտը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ նախաձեռնությունը, որը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել Ուկրաինայի էլեկտրացանցը վերականգնելու համար», - ասվում է զեկույցում։
Աջակցման ծրագրի ավարտից հետո Ուկրաինայի էներգետիկ ցանցը կմնա խոցելի, ըստ USAID-ի պաշտոնյայի:
Դեռևս 2024 թվականի օգոստոսին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտնել էր, որ Ուկրաինան կորցրել է ձմռան համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պաշարների գրեթե կեսը։ Դրանից հետո իրավիճակը շարունակում է վատթարանալ։
2024 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը խոստովանել էր, որ գարնանից սկսած երկիրը կորցրել է 9 ԳՎտ էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչը կազմում է հզորության մոտ կեսը։ Դրա հետ կապված Կիևը պահանջել է էներգակիրներ ներմուծել ԵՄ հինգ երկրներից։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
0Comments