Ապրիլի 18
Այնպիսի լույս, այնպիսի ուրախություն կհորդի ձեր այս տանից, որ ակամա կհամակի բոլոր ներս մտնողներին:
Բոլորովին մի կարծեք, թե առանձնահատուկ ճիգեր պիտի թափեք՝ եկողներին օգնելու: Պարզապես սիրեք նրանց, դիմավորեք նրանց փափկանկատ խոսքերով ու սիրալիր արտահայտություններով. այս է իրական օգնությունը:
Սերը Աստված է: Սեր տվեք նրանց և դուք այդպես Աստված տված կլինեք: Այնուհետև թողեք, որ Աստված Իր Գործը կատարի նրանց մեջ: Սիրեցեք բոլորին, նույնիսկ մուրացկաններին: Առանց ուրախ խոսքի կամ առանց սրտապնդելու մի թողեք, որ որևէ մեկը հեռանա ձեր տանից: Այնպես արեք, որ դիմացինը զգա, որ դուք անկեղծորեն հոգում եք իր համար: Կարող է այնպես լինել, որ Ես հուսահատ մեկին պարզապես մղեմ, որ ձեզ մոտ գա: Ինձ հուսախաբ մի արեք:
Դուք ասացիք, որ այս տունը Իմ Տունն է. նշանակում է՝ այլ կերպ չպիտի վարվեք: Ես պետք է գործածեմ այս տունը: Այն ժամանակ, երբ Իմ զավակների սրտում ջերմ սեր կա, չկան ձմռան մութ ու գորշ օրեր նրանց համար:
Ահ, Իմ որդիներ, ինչպե՞ս չեք զգում այն ուրախությունը, որ տալիս է Ինձ ճանաչելը, Ինձ սիրելն ու ընկերանալը:
0Comments