Սեպտեմբերի 12
Նախ փնտրեցեք Աստծո Արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա: (Մատթ. Զ. 33)
Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի: (Մատթ. Զ. 33)
Հոգու աչքը՝ կամքն է: Եթե քո կամքի միակ բաղձանքը Իմ Արքայությանը հասնելն է. Այն գտնելն ու Նրա համար ծառայելն է, այդ ժամանակ քո մարմինը իրոք լույսով լցված կլինի:
Երբ ձեզ ասվեց, որ նախ Աստծո Արքայությունը պետք է փնտրել, ապա դուք ի սկզբանե պետք է ունենաք վստահությունը, որ ձեր ուզածը այդ թագավորությանը հասնելն է: Այլ կերպ ասած, պարզ ու հավատավոր հայացք ունենալ՝ Աստծո Փառքին ուղղված: Կամենալ ու ցանկալ միայն՝ Իր Արքայության գալը: Ամեն բանի մեջ՝ Իր Թագավորության ներկայությունն ու տիրապետումը տեսնել:
Հոգևոր արժեքներից զատ, ուրիշ այլ արժեք մի ճանաչեք: Ոչ մի ուրիշ շահ՝ բացի հոգևոր շահից: Ուրեմն՝ ամեն ինչի մեջ Աստծո Թագավորությունը փնտրեք. Ամեն ինչի մեջ:
Նյութական միջոցներ փնտրեք սոսկ այն դեպքում, երբ այն պիտի գործածվի ի շահ Իմ Թագավորության նպատակների իրականացման: Դրամական արժեքներից բոլորովին հեռացեք: Քայլեք Ինձ հետ: Սովորեք Ինձ հետ:Սովորեք Ինձնից: Զրուցեք Ինձ հետ: Սրանց մեջ է ձեր ճշմարիտ երջանկությունը:
0Comments