Ձեր լավագույն աղոթքը անպատասխան կմնա, կուշանա առաջադիմությունը և նեղություններն ու ցավերը կկուտակվեն ձեզ վրա

Միակ ճանապարհը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ
խաչ

Հիսուս

Հունիսի 8

Միայն Իմ Զորությամբ էր, որ քաջ ու հզոր մնացին միլիոնավոր հոգիներ, ովքեր այլապես կընկնեին ճանապարհի կեսին:

Հավատքը կենդանի պահվել ու փոխանցվել է ոչ թե փափկության մեջ ապրողների կողմից, այլ նրանց, ովքեր պայքարել, տառապել ու մեռել են Ինձ համար:

Այս կյանքը, որ ապրում է մարդը, ոչ թե հոգու, այլ մարմնի համար է. մարդը հաճախ ընդունում է կյանքի այն ձևը, որ լավագույնս է պատշաճում մարմնին և ոչ թե այն կերպը, որ հոգուն է պատշաճում: Ես հանձնարարում եմ միայն այն կերպը, որ լավագույնս է հարմարում Հոգուն:

Ընդունեք կյանքի այն կերպը, որ Ես լավագույնն եմ համարում, և, ահա, իբրև արդյունք, սքանչելի կերպարանավորում կստանաք, մերժեք այն, և, ահա, ձեզ համար սահմանած Իմ Ծրագիրը ոչնչի կվերածվի: Ձեր լավագույն աղոթքը անպատասխան կմնա, կուշանա առաջադիմությունը ձեր հոգու, և նեղություններն ու ցավերը կկուտակվեն ձեզ վրա:

Ձեզանից ամեն մեկը թող փորձի պատկերացնել Իր հոգին՝ իբրև մի երրորդ դեմք, որ դաստիարակվում է մեր կողմից. Իմ և քո կողմից, այդ ժամանակ հաղորդակից կդառնաք այդ կանոնին ու կրթությանը, կհրճվեք այդ հաղորդությամբ:

Ուրեմն՝ քո հոգուց զատված՝ կանգնիր Իմ կողքին և ուրախացիր այդ դաստիարակությամբ և հրճվիր՝ տեսնելով քո առաջադիմությունը:

LIVE24.AM