Արտառոց դեպք Չինաստանում․ դիակիզարաններից ավելի քան 4000 դի են գողացել

Մանրամասներ
չինաստան

Չինաստանում ընկերությունը դիակիզարաններից ու բժշկական լաբորատորիաներից ավելի քան 4000 դի է գողացել բժշկական պրոթեզներ պատրաստելու համար, հաղորդում է South China Morning Post-ը,

Նրանք ոսկրային հյուսվածքի վաճառքի անօրինական բիզնեսից մոտ 380 մլն յուան (53 մլն դոլար) են վաստակել։

Ոստիկանությունն առգրավել է 18 տոննա ոսկոր և ավելի քան 34 հազար ալոգեն պրոթեզ։

Ընկերության գործադիր տնօրենը խոստովանել է, որ ավելի քան 4000 դի են գողացել Յունան, Գույչժոու և Սիչուան նահանգների, ինչպես նաև Չունցին քաղաքի դիակիզարաններից: