Ինչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել

Ամանորի հետ կապ չունի, բայց պետության հետ՝ ավելի քան. Արփինե Հովհաննիսյան

Ինչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչպես Հալֆորդ Մակքինդերի «Heartland»-ի տեսությունը Կառլ Հաուսհոֆերի ձեռամբ դարձավ նացիզմի գաղափարական հիմնասյուներից: Իհարկե դա հետագայում հենց իրեն՝ Հաուսհոֆերին, չփրկեց բանտարկությունից, բայց դա այլ պատմություն է: Էականն այն է՝ ինչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան...

Հ.Գ. Ամանորի հետ կապ չունի, բայց պետության հետ՝ ավելի քան»։