Volkswagen-ը ներկայացրել է Teramont Pro քրոսովերը (լուսանկարներ)

Մանրամասներ
Volkswagen Teramont Pro

Չին-գերմանական SAIC Volkswagen համատեղ ձեռնարկությունը ներկայացրել է Teramont քրոսովերի երկրորդ սերունդը, որը ստացել է Teramont Pro անվանումը։ Յոթ տեղանոց մոդելը փոխվել է արտաքին տեսքով, մեծացել է չափսերով և ստացել նոր շարժիչ, հայտնում է autopilot.ru-ն։

Նոր արտադրանքը կառուցված է MQB հարթակի վրա, քրոսովերի երկարությունը 5158 մմ է, լայնությունը՝ 1991 մմ, բարձրությունը՝ 1788 մմ։

Այն հագեցած է հինգերորդ սերնդի EA888 երկու լիտրանոց տուրբո շարժիչով, որը զարգացնում է առավելագույնը 272 ձիաուժ արագություն։ Մինչև 100 կմ/ժ արագության զարգացումը տևում է 7,6 վայրկյան: 

Volkswagen Teramont Pro

Volkswagen Teramont Pro

Volkswagen Teramont Pro