1995 թվականի արտադրության McLaren F1 սուպերքարը 20,4 մլն դոլարով է վաճառվել Gooding & Company աճուրդի տան կողմից: Աճուրդային տան տվյալներով՝ մեքենայի արժեքը այս մոդելի համար ռեկորդ է սահմանել, գրում է korrespondent.net-ը:
Ի սկզբանե ծրագրված էր մեքենան վաճառել 15 մլն դոլարով: McLaren F1 ճանապարհային մեքենայի նախկին ռեկորդային գինը 15,62 մլն դոլար էր:
Մեքենան, որը նախագծել է դիզայներ Գորդոն Մարեյը, աշխատում է 627 ձիաուժ հզորությամբ 6064 CC S70 / 2 DOHC V-12 շարժիչով՝ զարգացնելով 386,4կմ/ժ արագություն:
Աճուրդում 20,4 մլն դոլարով վաճառվել է 1995 թվականի արտադրության McLaren F1 սուպերքարը․ VIDEO
Մանրամասները՝ տեսանյութում
0Comments