Ցանկացած նոր iPhone կարելի է կոտրել. Միջոցը հայտնի է

Մանրամասներ

ա

Գաղտնի տվյալները կարող են հասանելի լինել IOS 15-ով աշխատող բոլոր Apple սմարթֆոնների համար, հայտնել է GizChina-ն:

Անվտանգության մասնագետ Խոսե Ռոդրիգեսն ասել է, որ որոշ մանիպուլյացիաների միջոցով իրեն հաջողվել է մուտք գործել նոր iOS 15-ով աշխատող iPhone-ի «Նշումներ» հավելված: Ռոդրիգեսը բացատրել է, որ այս հավելվածում կարող են մասնավոր տեղեկություններ պահվել, ինչպիսիք են հասցեները կամ գաղտնաբառերը:

Փորձագետը հեռացրել է Face ID համակարգը՝ առանց գաղտնաբառի մուտք գործելու ձեւը ցուցադրելու համար: Այնուհետեւ նա ստեղծել է «Ունիվերսալ հասանելիություն» գործառույթը եւ ձայնային հրահանգների եւ զանգերի հետ կապված մի շարք գործողությունների միջոցով մտել «Նշումներ» հավելված:

Apple-ը շնորհակալություն է հայտնել Ռոդրիգեսին օգնության համար, խոստացել լուծել խնդիրը եւ նրան 5000 դոլար պարգեւավճար է վճարել: Ամենայն հավանականությամբ, բացթողումը կշտկվի հաջորդ թարմացման ժամանակ: