Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը փորձել է շքեղության նոր մակարդակի հանել կենցաղավարությունը՝ ներկայացնելով լյուքս դասի լվացքի մեքենա:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, 2.900 դոլարանոց տեխնիկայի ստեղծման հարցում ընկերությունը համագործակցել է ճապոնական Panasonic բրենդի
հետ:
Հայտնի է, որ լվացքի մեքենան նախատեսված է բացառապես չինական շուկայի համար:
Աղբյուրը նկատում է, որ մեքենան ունի գերառաջադեմ դիզայն, տպավորիչ տեխնիկական բնութագիր: Դրա վրա կոճակների թիվը հասցվել է նվազագույնի, որպեսզի սարքից օգտվելը հնարավորինս պարզ լինի:
Այն համալրված է Wi-Fi անլար կապով, ինչը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հեռավորության վրա կառավարել մեքենան, ինչպես նաև համապատասխան հաղորդագրություն ստանալ լվացքի ավարտի մասին:
Լվացքի մեքենա՝ Wi-Fi-ով
Հնարավորություն է տալիս հեռավորության վրա կառավարել մեքենան
0Comments