Նոյեմբերի 22
Լուսավորվիր, լուսավորվիր Երուսաղեմ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագել:
Տիրոջ Փառքը Իր Նկարագրի Գեղեցկությունն է: Այն կծագի ձեզ վրա, երբ դուք դառնաք նրան ու տեսնեք. թեև երկրի վրա Այն կարելի է նշմարել միայն մասնակի կերպով:
Աստծո Սիրո ու Սրբության Գեղեցկությունն, իրոք, շլացուցիչ է. այնպես որ մահկանացուները չեն կարող Այն իրապես տեսնել: Տիրոջ Փառքը կարող է ծագել ձեզ վրա նաև այն ժամանակ, երբ դուք ցոլացնեք այդ փառքը ձեր կյանքի ապրումով, երբ Սիրով, Համբերությամբ, Ծառայությամբ, Մաքրությամբ՝ Աստծո կողմից բան հայտնեք այս աշխարհին: Ինչն էլ կհաստատի, թե դուք Ինձ հետ եղել եք, ձեր Տիրոջ ու Փրկչի հետ:
0Comments