Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը Արցախի անունից չի բանակցելու. Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
«Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները` քննարկում են Արցախի խնդիրը: Ինչ են քննարկում, անհասկանալի է:
Եթե պարզվի, որ քննարկվում է Արցախի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին:
Եթե գործող իշխանությունը Արցախի խնդրում փոխի իր դիրքորոշումը, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով գնա ընտրություններին: Հանրաքվեով տակից դուրս գալ չի ստացվի, դա այն հարց չի:
Արցախի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված բազմաթիվ խոստումներից (Ընտրական Օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵՏՄ-ից դուրս գալ, Կուտակային, բյուջեն գողացված փողերով լցնելը և այլն, և այլ, և այլն ...) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել:
Հ.Գ. 1. Ժամանակի Դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին, ընտրություններից առաջ խոստանալով, որ Ֆրանսիան Ալժիրից դուրս չի գալու, սակայն ընտրություններում հաղթելուց հետո արեց հակառակը:
Ուրեմն, Նիկոլը Դե Գոլը չի, Արցախն էլ Ալժիր չի: Չի ստացվի:
Հ.Գ. Իմիջիայլոց սկզբունքորեն «Արցախ» անվանումը չի օգտագործում, ասում է Ղարաբաղ, այսինքն չի ընդունում Արցախի խորհրդարանի կամարտահայտությունը: Այսինքն, արդեն իսկ հրաժարվում է իր այն թեզից, որ կհարգի Արցախի ժողովրդի որոշումը:
0Comments