Վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է, որ Իսրայելն է Լիբանանում իրականացրել փեյջերների օպերացիան: Իսրայելի վարչապետի մամուլի քարտուղար Օմեր Դեստրին հայտարարել է, որ Նեթանյահուն է հավանություն է տվել «Հեզբոլլահ» շարժման վրա սեպտեմբերյան հարձակմանը, որի ընթացքում Լիբանանի ողջ տարածքում պայթել են կապի հարյուրավոր սարքեր:
«Նեթանյահուն կիրակի օրը հաստատել է, որ Լիբանանում փեյջերների օպերացիան իրականացնելու թույլտվություն է տվել»,- ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության՝ «Francepress» գործակալությանը հայտնել է Նեթանյահուի մամուլի քարտուղարը:
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին տեղի է ունեցել կապի միջոցների, այդ թվում ՝ փեյջերների պայթեցում: Պաշտոնական տվյալներով ՝ զոհվել է 37 մարդ, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել է: «Հեզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները կատարվածի պատասխանատու հայտարարել են Իսրայելին:
0Comments