Հայաստանը կմասնակցի COP29-ին, թե ոչ, իր որոշելիքն է. Ալիև

Մանրամասներ
Ալիև

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանին Բաքվում մեկնարկած COP29-ին մասնակցելու հրավեր ուղարկվել  է։

«Մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշելիքն է»,- Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպմանն ասել է նա։

Հաջորդ տարի Ֆինլանդիան կստանձնի ԵԱՀԿ գործող նախագահի գործառույթները, Ֆինլանդիայի նախագահ  Ալեքսանդր Ստուբն ընդգծել է, որ կնշվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը։

Նշելով, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին, Ֆինլանդիայի նախագահը հետաքրքրվել է, թե ինչ ընթացք ունի այս օրակարգը։

Ալիևն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն պատմություն է, Ադրբեջանն աջակցում է խաղաղության օրակարգին։