ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար չի գրանցվել. Միրզոյան

Մանրամասներ
արարատ

ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար ոչ մի անգամ չի ներկայացվել, չի գրանցվել: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպությունները այդպիսի բան արած լինեն, թեեւ ինձ այդ մասին էլ որեւէ բան հայտնի չէ, բայց եթեդա նկատի ունեն, ՀՀ-ն ազատ, ժողովրդավարական երկիր է եւ ՀՀ կառավարությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ լծակներ ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- ասաց նախարարը:

Նշենք, որ Բաքվում նոյեմբերի 11-ից մեկնարկել է COP29 կլիմայական գագաթնաժողովը: