Հայտնի է վարժական հավաքների անցկացման ժամկետը

Մանրամասներ
վարժական հավաք

2025-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ՀՀ-ում նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մասին որոշման նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով.

Վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: