ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտոնանկությունների թեման շարունակում է մնալ լրատվական հոսքերի հիմնական քննարկվող թեմաներից մեկը, ինչի հետ կապված շատ են ամենատարբեր մեկնաբանությունները։ Տեղի ունեցածի ընդհանուր ֆոնին մի տեսակ ստվերում մնաց Սանոսյան Գնելի ազատման հարցը, ով, շատերի կարծիքով, «լավ էլ հանգիստ, գլուխը կախ աշխատում էր», սակայն այստեղ ահագին հետաքրքիր ծխածակույթ կա։
Նախորդ շաբաթ՝ հայտնի կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի (իրավապահ համակարգի բարդակ, տիրող ամենաթողություն և այն), խոսեց նաև մի հետաքրքիր դրվագի մասին։ Փաշինյանը նշեց․
«Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Արմավիրով գնացինք, և մինչև մեր առաջին կետը հասնելը ճանապարհը կարելի է ասել՝ գրեթե իդեալական վիճակում էր: Եվ, երբ որ առաջին կետում կանգառ արեցինք, ես մեր գրծընկերներին հարցրեցի, թե հիմա Արմավիրից մինչև Գյումրի էսպե՞ս է ճանապարհը և ստացա շատ պինդ դրական պատասխան: Մեքենայից մի քանի վայրկյան նկարեցի և տեղադրեցի սոցցանցում, որ մենք Արմավիրից Գյումրի ճանապարհը բերել ենք իդեալական վիճակի: Ինչ-որ ժամանակ հետո տեսա մեկնաբանություններ՝ թե «հերթական լկտի սուտը», «դե արի Բայանդուր», «դու եղե՞լ ես Բայանդուրում»:
Եվ պարզվեց, որ էդ մարդիկ ճիշտ դուրս եկան։ Կարային ասեն, որ չէ, էդ հատվածն արված չի՝ մի շաբաթից ա արվել, 10 օրից ա արվելու կամ չի արվելու ընդհանրապես։ Պետք չի ավանսով բաներ ասել»:
Բանից պարզվում է, էս ամբողջ «բազարի» պատասխանատուն նույն Սանոսյանն է, ով սուսիկ-փուսիկ, զեկուցում է, թե ամեն ինչ «օկ» է, բայց դե տեղում լրիվ այլ է վիճակը. ասֆալտը չկա, ավելին՝ հլա նոր պիտի սկսի։
Այլ կերպ ասած՝ Սանոսյանի պաշտոնանկությունն ուղղակի կապված է եղել Բայանդուր գյուղի ճանապարհի չարաբաստիկ ասֆալտապատման հետ։ Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ ամեն նիստի դնում քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր․․․
Ի դեպ՝ մամուլում երեկ հրապարակում եղավ, որ Սանոսյանը, նախարար նշանակվելուց հետո, ճանապարհային դեպարտամենտի յուղոտ պաշտոններում սկսել են նշանակվել իր մերձավորներին, համագյուղացիներին ու ծանոթներին։ Տարբեր խորհրդականներ են նշանակվել դարձյալ ճանապարհաշինության մասին ոչ մի պատկերացում չունեցող Սանոսյանի գյուղացին, դասարանցին, կուրսեցին։
Նմանօրինակ մի տեսարանի էլ էսօր ականատես եղանք, երբ խոսք գնաց Արմավիրի մարզի Այգեվան համայնքի մոդուլային մանկապարտեզի շահագործման թեմային․ պարզվեց, որ մանկապարտեզը պետք է հոկտեմբերին շահագործված լիներ, սակայն իրականում դեռ գազաֆիկացումն էլ ավարտված չի։ Նիկոլը գժվեց ու «շան լափը» լցրեց նորանշանակ ՏԿԵ նախարարի գլխին․ «Ես զգուշացնում եմ. դրանից հետո մի հատ ժամկետ եղավ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխան։ Որևէ մեկը թող չասի մի հատ ժամկետ, տվյալ որը ստուգված չի։ Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է սենց»։
Հերթական անգամ տեսնում ենք բարձիթողի կառավարման դասական դրսևորման հետ, երբ բոլորը խաբում են բոլորին, ու առաջին հերթին հասարակությանը։ Սրանք տեսարաններ են, որոնք արվում են մարդկանց զբաղեցնելու համար։ Նիկո՛լ, էսքան բանը ասեցիր, մի բան էլ ես ասեմ․ դու հավատո՞ւմ էս, որ մինչև 2026 թվականը, այսինքն մինչև քո կառավարության ծրագրի ավարտը, դու 300 դպրոց ու 500 մանկապարտեզը սարքելո՞ւ էս։
Հիմի ասում եմ՝ քուա՛նշ․․․»:
0Comments