Շուտով կհայտարարվի, որ Խաչատրյան Տիրանը քաղաքական բանտարկյալ է և իսպառ կմոռացվի 2021թ․ ապրիլը․ Բայց չինչ չի մոռացվում․ Հեքիմյան

Մանրամասներ
Կարեն Հեքիմյան տիրան խաչատրյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր ձերբակալվեց ՀՀ ԳՇ նախկին պետի տեղակալ Խաչատրյան Տիրանը:

Հիշեցի, որ 2021թ՛ ապրիլին, երբ Փաշինյան Նիկոլի դեմ ընդվզումը հասել էր գագաթնակետին, ընդվզման նախաձեռնող համարվող Գասպարյան Օնիկն ու Խաչատրյան Տիրանը նախընտրեցին պայքարը շարունակել ՀՀ Վարչական դատարանում:

Ընդ որում, Խաչատրյան Տիրանը միայն 2021թ․ ապրիլին 3 հայցադիմում ներկայացրեց ՀՀ Վարչական դատարան և դրանով իսկ, իր մասով, հրաժարվեց քաղաքական պայքարից:

Այսօր, ինչպես ասացի, Խաչատրյան Տիրանին ձերբակալեցին:

Վստահ եմ` շուտով կհայտարարվի, որ վերջինս քաղաքական բանտարկյալ է և իսպառ կմոռացվի 2021թ․ ապրիլը: Այն ապրիլը, երբ Խաչատրյան Տիրանը դե ֆակտո և դե յուրե հրաժարվեց քաղաքական պայքարից և գնաց ՀՀ Վարչական դատարան:

Ոչինչ չի մոռացվում:

Այժմ, արդեն մեզանից շատերը չեն զբաղվում քաղաքականությամբ:

Կեցցե´ ՀՀ Վարչական դատարանը»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան