ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել նախկին գործընկերոջ հետ համագործակցությունը։ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել է Միրզոյանը Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարարին ուղղված շնորհավորանքի գրառման մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև բարձր է գնահատել վրացի նախկին գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի սերտ ներգրավվածությունը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում այդ թվում՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը ստորագրման, հիմնված՝ ընդհանուր արժեքների և ավելի ապահով և խաղաղ տարածաշրջանում շահագրգռվածության վրա։ Միրզոյանը գրառման մեջ հաջողություն է մաղթել Դարչիաշվիլիին իր հաջորդ ձեռնարկումներում:
0Comments