ԵՄ պաշտոնյաներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալությունից հետո կարող է չեղարկել հակառուսական պատժամիջոցներն ու հրամանագրերը, որոնք ընդունվել են Սպիտակ տան ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Եվրոպական պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը կարող է չեղարկել հակառուսական պատժամիջոցներն ու հրամանագրերը միայն այն պատճառով, որ դրանք Բայդենի որոշումներն են՝ առանց հաշվի առնելու Եվրոպայի դաշնակիցների համար հետևանքները։ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները սկսել են վերլուծել ԵՄ-ի համար ԱՄՆ նոր նախագահի՝ որոշ միջոցառումների չեղարկման հնարավոր հետևանքները»,- գրում է թերթը։
0Comments