Ամերիկյան իշխանությունները ձերբակալել են մի տղամարդու, որը մեղադրվում է Վաշինգտոնում մի շարք օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման համար:
ABC հեռուստաընկերության տվյալներով՝ մեղադրանք է ներկայացվել 21-ամյա Հաշեր Ջալալ Թահեբին, որը մտադրվում էր հարձակում իրականացնել անգամ Սպիտակ տան վրա:
Կասկածյալը ձերբակալվել է Ջորջիա նահանգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) անցկացրած հետաքննության շրջանակներում: Մեղադրական եզրակացությունը քննության է հանձնվել Ատլանտա քաղաքի դաշնային դատարան:
0Comments